Back

ⓘ Աւետիս Ռազմիկ




                                     

ⓘ Աւետիս Ռազմիկ

Աւետիս Ռազմիկ ծնած է 15 Մարտ-ին, Պէյրութ: Շառաւիղն եմ հօրենական կողմէ այնթապցի եւ մօրենական կողմէ՝ պախչէցի ընտանիքներու: Պատմաբան, լրագրող, խմբագիր, դասատու: Որդին է բանաստեղծ եւ հրապարակագիր Սարգիս Արմէնի, որ հեղինակ է հինգ բանաստեղծական հատորներու:

                                     

1. Կրթութիւն

Աւետիս Ռազմիկ Նախակրթութիւնը ստացած է Պէյրութի Ազգ. Ռուբինեան վարժարանէն ներս:

1978 - 1981 Միջնակարգ եւ երկրորդական կրթութիւնը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Դպրեվանք եւ Սահակեան-Լեւոն Մկրտիչեան գոլէճ:

1984-1990 թ. ուսանող Երեւանի Պետական Համալսարանի պատմութեան բաժանմունքին, զորս աւարտելէ ետք վերադարձած է ծննդավայր:

                                     

2. Գործունէութիւն

Լիբանանի մէջ Աւետիս Ռազմիկ վարած է խմբագրական աշխատանքներ եւ 1993-էն 2002 պաշտօնավարած Սահակեան-Լեւոն Մկրտիչեան գոլէճէն ներս՝ դասաւանդելով հայոց պատմութիւն, հայերէն լեզու եւ գրականութիւն, մատենագրութիւն եւ Հայաստանի աշխարհագրութիւն:

2002-ին փոխադրուած է Կիպրոս Նիկոսիա եւ պաշտօնավարած Հ.Բ.Ը.Մ. Մելգոնեան Կրթական Հաստատութենէն ներս՝ դասաւանդելով հայոց պատմութիւն, մինչեւ հաստատութեան տխրահռչակ փակումը՝ 2005 թուականին:

                                     

3. Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան անդամ

1983-ին Աւետիս Ռազմիկ անդամագրուած է Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան:

1991-1998 թ. ատենապետ Ս.Դ.Հ.Կ. Տխրունի Ուս. Երիտ. Միութեան:

1994-2000 թ. պատասխանատու խմբագիր Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի պաշտօնաթերթ "Արարատ" օրաթերթի, որուն աշխատակցելու սկսած է 1983-էն ի վեր:

Անդամ եղած նաեւ խմբագրական կազմին:

2005-էն Ս.Դ.Հ.Կ. Կիպրոսի Վարիչ Մարմնի անդամ, 2011-էն ի վեր՝ ատենապետ:

                                     

4. Կիպրոսի Ազգային Երեսփոխանական Ժողովի անդամ

2013-ին Աւետիս Ռազմիկ ընտրուած է Կիպրոսի Ազգային Երեսփոխանական Ժողովի անդամ, մինչեւ օրս վարելով անոր ատենադպրութեան պաշտօնը:

Որոշ շրջան մը "Հայաստան" Համահայկական Հիմնադրամի Կիպրոսի յանձնախումբի անդամ:

                                     

5. Մամուլի աշխատակից եւ խմբագիր

"Արարատ" օրաթերթին առընթեր, կարճ շրջան մը խմբագրած է "Արարատ" երիտասարդական եւ մարզական յաւելուածները: Նաեւ աշխատակցած "Ազգային Մշակոյթ" եւ "Կանչ" շաբաթաթերթերուն Լիբանան, "Փարոս" եւ "Ազատ Ձայն" ամսաթերթերուն Կիպրոս եւ "Պայքար" շաբաթաթերթին:

Աւետիս Ռազմիկ Օգտագործած է Կորիւն, Մոծակ, Վարազ Դեւեան եւ այլ ծածկանուններ:

                                     

6. "Դիպլոմ" "Համաշխարհային Հայկական Կոգրես

2016-ին Աւետիս Ռազմիկ ստացած է "Դիպլոմ" "Համաշխարհային Հայկական Կոգրեսի, Ռուսաստանի Հայերի Միութեան, ՀՀ Սփիւռքի Նախարարութեան, Հայաստանի Ժուռնալիստների Միութեան" կողմէ: Այդ տրուած է Ռուսաստանի Հայոց Միութեան նախագահ Արա Աբրահամեանի կողմէ՝ որպէս դափնեկիր լրագրողներու լաւագոյն հրապարակումներու մրցոյթին:

                                     

7. Հրատարակութիւններ

2017-ին Երեւանի մէջ լոյս տեսած է իր հրապարակագրական էջերէն ընտրանի մը "Կեանքի Կարուսել" խորագրով 360 էջ Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան մատենաշար, թիւ 28:

                                     

8. Աղբիւրներ

  • ԿԵԱՆՔԻ ՄԸ ԵՂԵՐԱԿԱՆ ԱՒԱՐՏԸ
  • Խօսք լոյսի կաթիլ խաւարին մէջ
  • ԹԵՐԱՀԱՒԱՏՆԵՐՈՒՆ
  • Երբ կը դողդողան ձեռքերս պինդ Ռազմիկ Աւետիս, 1999 Երբ կը դողդողան ձեռքերս պինդ. Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ՀԳ 4-6. pp. 262-264.Պէպօ Սիմոնեանի "Գմբէթ Արեգ" Գիրքի Շնորհահանդէս
  • Հրապարակագիր Աւետիս Ռազմիկ
                                     
  • Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժինի Տնօրէն Դոկտ. Ռազմիկ Փանոսեանին Հարցազրոյցը ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԸ 1960 Կարօ Գէորգեան Կարօ Մինասեանի
  • ապրեցաւ եւ մնաց համեստ մարտիկը հայ մամուլին, գիրին, տիպ ու տառին: Արարատ երախտիքով կը խոնարհի իր երբեմնի աշխատակիցի յիշատակին առջեւ: - Աւետիս Ռազմիկ

Users also searched:

...
...
...