Back

ⓘ Նազիկ Յարութիւնեան




Նազիկ Յարութիւնեան
                                     

ⓘ Նազիկ Յարութիւնեան

Նազիկ Կարապետի Յարութիւնեան ՝ հայ գիտնական, մանկավարժ, մանկավարժական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր: ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի վարիչ:

                                     

1. Կրթութիւն

1979-ին աւարտած է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, որմէ ետք՝ 1983-1987-ներուն, ԵՊՀ ասպիրանտուրան՝ "Առաքել Բահաթրեանի մանկավարժական հայեացքները" ատենախօսութեամբ:

                                     

2. Աշխատանքային գործունէութիւն

1979-1989-ականներուն աշխատած է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտին մէջ որպէս դասախօս, իսկ 1989-էն՝ ԵՊՀ-ի մէջ: 1996-էն ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի վարիչն է:

2002-ին ստացած է մանկավարժական գիտութիւններու դոկտորի գիտական աստիճան "Հայ կրթական գործը սփիւռքում":

1993 - 2005-ականներուն եղած է ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի դոցենտ:

1994-2009-ականներուն դասախօսութիւններով եւ զեկուցումներով հանդէս եկած տարբեր երկիրներու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններուն եւ միջազգային գիտաժողովներուն Լոս Անճելըսի պետական համալսարան UCLA, Լիբանան, Պէյրութ, Հայագիտական բարձրագոյն հիմնարկ, Սուրիա, Հալէպ, Հալէպի հայագիտական Հիմնարկ, Հունգարիա, Բուդապեշտ, մասնակցութիւն միջազգային գիտաժողովին, Իրան, Թեհրան, ուսուցիչներու վերապատրաստման դասընթացներ, Անգլիա, Լոնտոն, մասնակցութիւն "Կրթութեան որակի ապահովում" միջազգային թրէյնինկներուն):

2005-էն ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի փրոֆեսոր է:

                                     

3. Ձեռքբերումներ

Նազիկ Յարութիւնեանը կը հանդիսանայ ԵՊՀ հոգաբարձուներու խորհուրդի անդամ, մեթոդխորհուրդի անդամ, Հայ բանասիրութեան ֆակուլտետի գիտական խորհուրդի անդամ, ԵՊՀ-ի մէջ գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժութեան 065 մասնագիտական խորհուրդի նախագահ, "մանկավարժական միտք" գիտա-մեթոդական հանդէսի գլխաւոր խմբագիր, ինչպէս նաեւ "Կրթութեան զարգացում" հասարակական կազմակերպութեան նախագահ:

                                     

4. Պարգեւներ եւ կոչումներ

Բազմամեայ գիտամանկավարժական գործունէութեան համար Նազիկ Յարութիւնեանը 2009-ին արժանացած է ՀՀ ԿԳ նախարարութեան "Ոսկէ մետալի", 2014-ին՝ ՀՀ վարչապետի յուշամետալի: 2014-ին ՀՀ Նախագահի կողմէ շնորհուած է ՀՀ վաստակաւոր մանկավարժի կոչում: 2016-ին ԵՊՀ մանկավարժութեան ամպիոնի 95-ամեակի առթիւ պարգեւատրուած է ԵՊՀ Ոսկէ մետալով, ինչպէս նաեւ "Երեւան քաղաքի պատուաւոր մանկավարժ" մետալով:

                                     

5. Աշխատանքներ

Նազիկ Յարութիւնեանի աշխատութիւնները կը վերաբերին մանկավարժութեան տեսութեանն ու պատմութեան, մարդու իրաւունքներու հիմնահարցերուն, սփիւռքահայ դպրոցներուն: Հեղինակ է 2 բուհական եւ 2 դպրոցական դասագիրքերու, մեթոդական եւ ուսումնական ձեռնարկներու, ինչպէս նաեւ "մանկավարժական հանրագիտարան" երկհատորեակի:

"Հայ մանկավարժ կաթողիկոսները" գիրքով առաջին անգամ ներկայացուած է Վազգէն Առաջին եւ Գարեգին Առաջին ամէնայն հայոց կաթողիկոսներու գիտամանկավարժական գործունէութիւնը:

                                     

6. Մատենագիտութիւն

  • Յարութիւնեան Ն. Կ., Մարդու իրաւունքներ եւ Քաղաքացիական կրթութիւն, մեթոդական ձեռնարկ, Երեւան, 2001
  • Յարութիւնեան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, Հանրագիտարան, Գիրք Բ, Հայ մանկավարժական մամուլ, Երեւան, 2010
  • Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, ուսուցչի ձեռնարկ, 8-9-րդ դասարաններու համար, Երեւան, 2007
  • Յարութիւնեան Ն. Կ., Առաքել Բահաթրեան կեանքը եւ գործը, մենագրութիւն, Երեւան, 1992
  • Յարութիւնեան Ն. Կ., Մարդկային զարգացման հիմունքներ, ուսումնական ձեռնարկ մագիստրանտներու համար, Նոյան Տապան հրատարակութիւն, Երեւան, 2004
  • Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, դասագիրք, դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, Երեւան 2008
  • Յարութիւնեան Ն. Կ., Լիբանանի եւ Սիրիայի հայկական դպրոցները, մենագրութիւն, Երեւան, 2002
  • Յարութիւնեան Ն. Կ., Մարդու իրաւունքներ, դասագիրք, Երեւան, 2001
  • Յարութիւնեան Ն. Կ., Իրաւունք. Մարդու իրաւունքներ, քաղաքացիական կրթութիւն, Պետութիւն եւ իրաւունք, ուսուցչի ձեռնարկ
  • Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, խմբագիր` Գ. Ղազինեան, "Տիգրան Մեծ", Երեւան, 2008
  • Յարութիւնեան Ն. Կ., Հասարակագիտութիւն, ուսուցչի ձեռնարկ 8-9-րդ դասարաններու, ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի ուսուցիչներու համար, "Տիգրան Մեծ", Երեւան, 2007
  • Յարութիւնեան Ն. Կ., Հայ մանկավարժական հանրագիտարան, հանրագիտարան, Գիրք Ա, Հայ մանկավարժութեան նշանաւոր դէմքեր, Երեւան, 2007


                                     

7. Արտաքին յղումներ

  • ով է.հայերկենսագրական հանրագիտարան:Երկու հատորով,ՀՀ խմբ. յանձնաժողով՝ Հ. Մ. Այվազեան գլխ. խմբագիր եւ ուրիշներ,Երեւան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալեան-Ղուշչեան,2005
  • Երեւանի պետական համալսարան
                                     
  • Շախմատը ճատրակը Հայաստանումհայ. Ճատրակի 38 - րդ ողիմպիական խաղերը անգլերէն Նազիկ Աւտալեան Հայաստանի Տրդատ Դ թագաւորը ֆր. Հին Ողիմպիական խաղերու ախոյեաններուն

Users also searched:

...
...
...