Back

ⓘ Գեղամ Աթմաճեան




                                               

Գեղամ (անձնանուն)

Գեղամ, հայկական արական հնագոյն անուն։ Անունը յիշատակած է Մովսէս Խորենացին, անոր համարելով հայերու նախահայրերէն մին: Լատինագիր ձեւը՝ KEGHAM Անունէ ստեղծուած մականուն՝ Գեղամեան

Գեղամ Աթմաճեան
                                     

ⓘ Գեղամ Աթմաճեան

Գեղամ Միհրան Աթմաճեան, Պրաֆա, Սամսունի մարզ, Թուրքիա - 18 Մայիս 1940, Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ Բանաստեղծուհի Մարի Աթմաճեանի եղբայրը։

                                     

1. Կենսագրութիւն

Ծնած է 1910 թուականին Արեւմտեան Հայաստանի Պաֆրա քաղաքը։ Մեծ Եղեռնէն յետոյ ապաստանած է Կոստանդնուպոլիսի եւ Կարֆայի որբանոցներուն մէջ։ Ապրած է Հալէպ։ 1929 թուականին տեղափոխուած է Փարիզ։ Յաճախած է Սորպոնի Համալսարանի գրական եւ ընկերաբանական sociological դասընթացքներուն։ Զոհուած է 1940 թուականի 19 Մայիսին, մարտի դաշտի վրայ Ֆրանսա երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

                                     

2. Խմբագրական գործունէութիւն

1933-ին Փարիզի մէջ Միսաք Մանուշեանի հետ կը հրատարակէ "Ջանք" ամսաթերթը, իսկ 1935-1937 թուականներուն՝ մինակ, "Մշակոյթ" գրական պարբերականը, որ կը շարունակուի, ուր եւ կը տպագրէ իր բանաստեղծութիւնները, պատմուածքները, թարգմանութիւնները եւ հրապարակախօսական յօդուածները։

Աշխատակցած է "Անահիտ" -ին, "Ապագայ" -ին, "Արաքս" -ին, "Վերածունդ" -ին, "Ազդարար" -ին եւ այլ թերթերու ու հանդէսներու:

                                     

3. Ստեղծագործութիւնները

  • "Ողջ մը մեռեալներու մէջ" Ճ. Ռ. Քիփլինկի թարգմանութիւն 1937 Փարիզ
  • "Զրահաւոր գարուն" բանաստեղծութիւններու ժողովածու 1936 Փարիզ
  • "Պարոն Կալունի" թատերական երկ 1937 Փարիզ
  • "Շամիրամ" թատերական երկ 1938 Փարիզ
                                     

4. Գրականութիւն

  • Լուսամատեան բանաստեղծ Ա. Սեմայի Գեղամ Աթմաճեան, 1910-1940 յիշատակին, կազմ. Մարի Աթմաճեան, Փարիզ, 1970։
  • Աթմաճեան Մ., Անտոնեան Ա., Գեղամ Աթմաճեան Ա. Սեմա, Փարիզ, 1984։
                                     
  • Գեղամեան Գեղամ Աթմաճեան ծն.1909 բանաստեղծ Գեղամ Բարսեղեան 1883 Կ.Պոլիս - 1915 հրապարակախօս Գեղամ Գաւաֆեան 1888 Կ.Պոլիս - 1959 ճարտարապետ Գեղամ Սեւան 1926
  • հասարակական գործիչ Բանաստեղծ Ա. Սեմայի Գեղամ Միհրան Աթմաճեանի քոյրը Ծնած է Պաֆրա Քոյրն է տարաբախտ բանաստեղծ ու գրագէտ Աթմաճեան Սեմայի 1915 - ի Եղեռնին, Աղաճա

Users also searched:

...
...
...